fbpx
Քաղաքականություն

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Ռոյ Այլենդ նահանգում բողոքի ցույց է անցկացվում ի աջակցություն Արցախի: Ցույցին մասնակցել են նաև սենատոր Ջեք Ռիդը և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը:

Ցույցի ընթացքում սենատոր Ռիդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը և իր ելույթում արտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը:

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն իր հերթին ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ