Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների։
Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իլ-դե Ֆրանս շրջանում պարետային ժամ է հայտարարել, որի շրջանակներում նաև արգելվում է այցելել մարզադաշտ։
Նշենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։