fbpx
Զինված Ուժեր

Չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են անեն. կամավոր Հարություն Բաղդասարյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ճեպազրույցին մասնակցել է նաև կամավոր Հարություն Բաղդասարյանը, ով կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել է և այժմ բուժման մեջ է:

«Շատ լավ եմ դուխավորված, շատ ընտիր մեր մարտական դաշտում կռիվը տանում ենք: Դե, ինչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են անեն, մեզ չեն հաղթելու, զենքն էլ ունենք, դուխն էլ ունենք»,- ասել է կամավորը՝ հավելելով, որ պատրաստ է հենց հիմա էլ սահման գնալ, միայն թե վիրավոր ձեռքը դա հիմա թույլ չի տալիս:

Հարությունը պատմել է, որ իր հետ հիվանդանոցում բուժում ստացող զինվորներն էլ են ստիպում բժիշկներին որքան հնարավոր է շուտ իրենց դուրս գրել՝ դարձյալ սահման գնալու, հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենակ իմ թևս տվեք, հենց հիմա էլ գնում եմ ես»,- եզրափակել է կամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ