fbpx
Զինված Ուժեր

ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 2020 թվականի արտադրության Բայրաքթար ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ուժերը հարձակում են սկսկել հյուսիսային և հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այդ ընթացքում մեր զորքին հաջողվել է կասեցնել հակառակորդի գրոհները:

«Երեկվանից մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, ընդ որում, մեկը 2020 թվականի արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ է: Մարտերը այժմ էլ շարունակվում են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան ցերեկային ժամերին:

Հաճախ ադրբեջանական դիվերսիոն փոքր խմբերը թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որտեղ բնակիչներ չկան, լուսանկարվում են, այդ լուսանկարները նախատեսված են ներքին լսարանին կերակրելու համար, բայց հաճախ ցավալիորեն ազդում են նաև մեր լսարանի վրա: Շատ բնակավայրեր կան, որոնք 10-15 օր առաջ համարվում են գրավված, սակայն ադրբեջանական զինված խմբեր այնտեղ չկան»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ