fbpx
Սպորտ

Մեսսին ու Ֆատին ռեկորդներ են սահմանել

«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին երեկ գոլի հեղինակ դարձավ «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ու դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը ՉԼ-ի 16 մրցաշրջան շարունակ դառնում է գոլի հեղինակ։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռեկորդի հեղինակ է դարձել նաև կատալոնական ակումբի ծագող աստղ Անսումանե Ֆատին։ 17-ամյա ֆուտբոլիստը նույնպես գոլ է հեղինակել, որի արդյունքում դարձել է պատմության մեջ առաջին խաղացողը, ով Չեմպիոնների Լիգայում 2 գոլ է հեղինակում մինչև 18 տարեկան դառնալը (առաջինը Ֆատին խփել էր 2019 թվականին՝ «Ինտերի» դարպասը)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ