Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը պատմել է, թե ինչու կարիերան ավարտելուց հետո չի անցել մարզչական աշխատանքի:
Նա նշել է, որ չունի այդքան համբերություն, որպեսզի մարզիչ դառնա:
«Իմ գլխավոր խնդիրն այն է, որ ես նայում եմ խաղացողների նպատակներին ու նրան, թե ինչպես եմ ինքս տեսնում խաղը: Խաղի նկատմամբ վերաբերմունքն ամբողջությամբ փոխվել է: Եթե ես խաղացողից պահանջեմ բասկետբոլին վերաբերվել այնպես, ինչպես ես էի դա անում ժամանակին, դա անարդար վերաբերմունք կլինի նրա հանդեպ: Եթե նա այլ վերաբերմունք ունենա խաղին, ապա իմ համբերությունը չի բավականացնի: Այդ պատճառով միշտ հասկացել եմ, որ մարզչական աշխատանքն իմը չէ: Ես այլ մարդ եմ իմ ընկալումներով, որը տարբերվում է այժմյան խաղացողներից»,-ասել է Ջորդանը:
Այս մասին տեղեկանում ենք Cigar Aficonado-ից: