fbpx
Տեսանյութեր

Մոսկվան մտահոգված է ԼՂ-ում վարձկանների ներգրավման կապակցությամբ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ կողմերին բանակցային գործընթացին վերադարձնելու համար Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը խորապես մտահոգված է հակամարտությունում Մերձավոր Արևելքից վարձկանների աճող ներգրավմամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող մարտական գործողությունների, բախումներում Մերձավոր Արևելքից արտասահմանցի վարձկանների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ: Զգալիորեն աճել են ծախսերը հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների համար։ Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և հարկավոր է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակներում»,- ընդգծել է Մարիա Զախարովան։

Զախարովան ցավով նշել է, որ ԱՄՆ-ում համաձայնեցված հերթական հրադադարը կրկին չի պահպանվել։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ հետագա քայլերը քննարկելու համար վաղը՝ հոկտեմբերի 30-ին, Ժնևում նախատեսված է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ