fbpx
Քաղաքականություն

Խաղացողների քարոզչական թիրախում եղել ու մնում է Փաշինյանի ղեկավարած իշխանությունը․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այս պատերազմի հաղթականության գնահատականը միանշանակ պետք է տեսնել ռեալ քաղաքականության տրամաբանության մեջ։

Իհարկե տարածքները կարևոր են, բայց տարածքն առանց տվյալ պետության քաղաքական կշռի, չի կարող ունենալ կենսական ու անվտանգային նշանակություն։

Պատերազմն ունի քաղաքական լեզու ու այն արտացոլվում է տվյալ իրավիճակում բոլոր խաղացող կողմերի քարոզչական օրակարգերում։ Ցավալիորեն պետք է փաստենք, որ այդ խաղացող կողմերի քարոզչական թիրախում հենց սկզբից եղել ու շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը։

Ալիևը ասում է, որ ամեն բան նախկինների հետ կարգին էր, հենց Նիկոլը եկավ իշխանության, ատատուս քվոն խախտվեց։

Նույն բանը, մի քիչ այլ երանգներով ներկայացնում է կրեմլյան պրոպագանդայի ներկայացուցիչները, թե բա սորոսական Նիկոլը եկավ, դրա համար էլ հայ-ռուսական հարաբերությունները փչացան,արդյունքում ստացվավ պատերազմ։

Այս երկու արտաքին խաղացողների հռետորիկան հասկանալի է, բայց երբ այդ երկու կողմերին միանում է նաև հայաստանյան ձեզ հայտնի շրջանակները, ուրեմն մենք գործ ունենք՝ միգուցե իրարից անկախ, բայց մեկ գաղափարական ճակատի հետ։ Հասկանալի է , որ Նիկոլը Ջեյմս Բոնդը չէ, որի անձի դեմ կարելի էր նման «դեմարշներ» իրականացնել, այստեղ հարցը քաղաքացու որոշմամբ իշխանության եկած Նիկոլն է, այսինքն իրենց քաղաքական իրականությունում նման բովանդակությամբ Հայաստանը չի տեղավորվում։

Սա արձանագրելուց հետո, հիմա պետք է հասկանանք, արդյո՞ք վերջի ժամանակների պետական դավաճանությունները միայն կապված են անհատի անձնական որշումների հետ, թե՞ դա ինչ-որ քաղաքական շրաջանակներում եփվող հոգեվիճակի արդյունք է։ Կներեք, բայց ես քաղաքականության մեջ ինքն իրենով արվող դավաճանություններին քիչ եմ հավատում, և հակված եմ պնդելու, որ պատերազմական իրավիճակում պետական դավաճանությունները ինչ-որ կուլիսային պրոցեսով ձևավորվող հոգեվիճակ է։ Շատերին թվում է, թե մարդիկ պատահական են ասուլիսներ ու հարցազրույցներ տալիս, խոսում հողեր վաճառելու մասին, Փաշինյանի անձի հանդեպ դրսևորում անհարգալից ու ագրեսիվ վերաբերմունք, բայց այդ ամենը ունի խորքային նշանակություն, որովհետև խոսքի կուլտուրայի նման մատուցումը, մեր տիպի կիսակրիմինալ ու կիսադեմոկրատական հասարակությունների համար կարող է ունենալ լուրջ ներգործություն, և նրանք դա շատ լավ հաշվարկել են։

Հարգելի իշխանություններ ջան, եթե ուզում եք հաղթող դուրս գալ, ապա ոչ միայն պետք է զբաղվեք պետական դավաճաններին հարտնաբերելով, այլ այդ դավաճանությունը ծնող քաղաքական միջավայրի ապամոնտաժումը պետք է դառնա ձեր հիմնական անելիքներից մեկը, այլապես այդ միջավայրը շատ արա՛գ է երկրի սահմաններից դուրս գտնում իր բնական դաշնակիցներին, որի մասին վերևում խոսեցի։

Վերջում ավելացնեմ, եթե այս ճակատում պարտվեք, բայց սահմանում հաղթեք, ապա քաղաքական առումով դուք կպարտվեք, որովհետև ուժեղությամբ են հաղթանակները կապիտալիզացնում»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3495575773870136?__cft__%5B0%5D=AZW9hgRTeQGbYa0IXa_pen37-KcwwsTmvoXQ_2wESibBkap824fEN9S5dl5FOQSqwCRIXJgdjPV1ThTvsf94gQEybmCZ7zwq5HX3-LQOK19QqrVJypKfhZr5PzamuFM4wIHRzLrNgA6YbbS8xtdiiNYb7Sg9DDPI25RAxZCbvEsuQsl7Qj0O0VKDxf7pd_Jol58&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ