Հռչակավոր երաժիշտ, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ 15 տարվա մեջ առաջին անգամ խումբը 2 նոր երգ է թողարկել։
«Երգերը կոչվում են «Պաշտպանենք մեր հողը» ու «Հումանոիդների ցեղասպանություն», որոնք պատմում են մեր մշակութային հայրենիքներում՝ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող բարդ ու դժվարին պատերազմի մասին», – գրում է Թանկյանը։
Երաժիշտը նշում է, որ երգերը գնման համար հասանելի են Bandcamp-ի իր պաշտոնական էջում։ Թանկյանը հավելում է նաև, որ ողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
https://www.facebook.com/SerjTankian/posts/10158857039119798?__cft__%5B0%5D=AZXXFKIrOUxVDzcEGVf599_8mCFA3o29e1oWjoLLEoGhHsxf9Sn0VHIIB_PP5b7sLUsO8nPI_x0OqoKp7wrgtiOxmb0cEnsRK0VhCz0SE74c8jM2goKs_jsEGb0kKUY3PJFaM1iX0YIfMB1rz1AavavF&__tn__=%2CO%2CP-R