Twitter-ի ներկայացուցիչ Նիկ Պասիլիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշիվը կփոխանցվի Ջո Բայդենին՝ վերջինիս երդմնակալությունից հետո։
Պասիլիոն հայտնել է, որ դա տեղի կունենա անկախ նրանից Թրամփն ընդունում է իր պարտությունը, թե՝ ոչ։
Նշենք, որ նախագահի երդմնակալությունը նախատեսված է հունվարի 20-ին։