Լոս Անջելեսում կայացել է բռնցքամարտի վետերաններ Մայք Թայսոնի ու Ռոյ Ջոնսի ցուցադրական մենամարտը։
Վերջինս տևել է 8 ռաունդ, որոնցից յուրաքանչյուրը 2 րոպե տևողությամբ։
Արդյունքում՝ կողմերն այդպես էլ չեն կարողացել պարզել հաղթողին ու մենամարտն ավարտվել է ոչ-ոքի, չնայած նրան, որ երկուսն էլ համաձայն չեն եղել այս արդյունքին։
Նշենք, որ Թայսոնն իր վերջին մենամարտը անցկացրել է 2005 թվականին, իսկ Ջոնսը 2018:
