Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Բրոնզե մեդալի համար պայքարում, դժվարագույն գոտեմարտում Սլավիկ Գալստյանը կարողացավ հաղթել ուկրաինացի Արթուր Պոլիտաևին:
Գոտեմարտի ընթացքում Գալստյանը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն կարողացավ կենտրոնացնել ուժերը: Նա նախ հաշվի տարբերությունը կրճատեց երկու միավորով, իսկ գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ տուշե հնարքով մրցակցի թիկունքը սեղմեց գորգին և մաքուր հաղթանակ տարավ: