fbpx
Հասարակություն

Դուք ապացուցե՞լ եք, որ Տավուշը, Սյունիքը տալիս են․ Մարիամ Ղարագյոզյան

Մարիամ Ղարագյոզյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պատերազմի չորրորդ օրվանից հետևել եմ նաև ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությանը, համադրել մեր պաշտոնականի ու (ինչպես բոլորը) իմ աղբյուրներից ստացած ոչ պաշտոնական տեղեկատվության հետ, մոտավոր 10-րդ օրվանից հետո տեսել եմ հնարավոր պարտությունը, թեև հույս եմ ունեցել, որ բեկում կլինի։ Շատերի հետ խոսել եմ հնարավոր պարտության մասին, ինչի համար արժանացել եմ բազում հռհռոցների, քննադատությունների ու ցինիկ մեկնաբանությունների՝ սկսած, որ մնացել եմ Ալիևի տակ, ոչ ադեկվատ եմ, այս շարքն անսպառ է։

Ադրբեջանի կողմից ստացած տեղեկատվությունը երբեք չեմ վերցրել ու ընդունել որպես «հալած յուղ», փորձել եմ իմ խելքի ունեցած հնարավորությունների սահմանում վերլուծել։

Հիմա ի՞նչ է կատարվում։

Այդ նույն մարդիկ վերցնում են ադրբեջանական անհայտ ծագման տելեգրամյան ալիքների տարածած կեղծ ինֆորմացիան առանց երկար-բարակ ուսումնասիրելու, ընդունում որպես «հալած յուղ», միանգամից ընկնում հիստերիայի մեջ ու տարածում են՝ իրենց ծանոթներին ու ընկերներին գցելով հիստերիայի մեջ ևս, քանզի հասարակությունը հիմա հակված է ցանկացած վատ նորության միանգամից հավատալ, իսկ լավին վերաբերել կասկածանքով, ինչը այդքան էլ բնական չեմ համարում, բայց հնարավոր է՝ բնական է նման իրավիճակում։

Հիմա այս մարդիկ սթափության կոչերն էլի ընկալում են սրերով ու թրերով, ուղղակի հակառակ կողմից։ Օրինակ, երբ ասում ես չկա նման բան, որ Տավուշը, Սյունիքը, Հայաստանը տալիս են, կամ չկա ցեղասպանություն, ուժով վերցրել են մի բան, որ այսպես, թե այնպես իրենցն էր միջազգային իրավունքի տեսանկյունից, պատերազմն էլ ինչ-որ չափով մենք ենք պարտադրել 30 տարի խաբելով, հարձակվում են, թե «ապացուցիր»։

Ալիևի հայտարարությունների մի մասն էլ ուղղված է ներքին լսարանի հոգիները սնելու համար, ոնց մենք ենք տարիներով լսել ու սնվել, որ Ադրբեջանի կեսը մեր պատմական հողերն են, բացի որ լսել ենք, նաև խոսել դրա մասին բարձրաձայն։ Պաշտոնական մակարդակով հայտարարել ենք «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչը ենթադրում է ագրեսորի քաղաքականություն, բազմաթիվ զոհեր երկու կողմից, տուն-տեղ ու կյանքեր կորցրած ճակատագրեր, ինչի հիման վրա Ադրբեջանը գոռում էր, որ մենք ուզում ենք իրենց ցեղասպանել, իսկ մենք հրճվում էինք։ Հեչ նման չի, չէ՞։ 🙂

Հիմա հարց. դուք ապացուցե՞լ եք, ընկերնե՛ր, որ Տավուշը, Սյունիքը տալիս են, իսկ մեզ էլ գալիս են ցեղասպանելու, որ մեզ ուզում են ոչնչացնել, որ օրը 800 նոր գերի ենք ունենում (այս մանիպուլյացիոն շարքը ևս անսպառ է):

Իսկ դուք ընդհանրապես սխալ լինու՞մ եք»։

https://www.facebook.com/27mariam/posts/1667109966804360?__cft__%5B0%5D=AZWluK_n_H9eaSWhfJ-rY0h6huTUoEoLcmCLDB4mn0KfREsXORnAbhTRiLOAzvgc2eueWPxwshRv0c8cX4tuSSFpiQmicmWnPW1Jd-cfa6y0YISb9wAwsT3Qgn3F4Wm81N8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ