fbpx
Հասարակություն

Բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ընդգծել է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է:

«Այժմ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, նաև այլ միջազգային կազմակերպություններ զբաղվում են ԼՂ տարածաշրջանում իրավիճակին առնչվող հարցերով՝ իրենց իրավասության շրջանակներում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Մարիա Զախարովան նշել է, որ այդ աշխատանքները չպետք է տարվեն այն պետությունների հետ փոխգործակցությունից անջատ, որոնց վերաբերում է հարցը:

«Հարցերը շատ են․ և՛ ուղղությունների, և՛ քայլերի որոշմամբ հիմա զբաղվում են ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ, որոնք կարող են իրավիճակի լայնամասշտաբ կարգավորման հարցում իրենց դերն ունենալ»,- ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ