Եվրոպա Լիգայի միևնույն խմբում ընդգրկված «Քարաբաղն» ու «Վիլյառեալը» խմբային փուլի 6-րդ տուրի նախատեսված հանդիպումը չեն անցկացրել։
Պատճառն այն է, որ ադրբեջանական ակումբը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառաբանությամբ, չի մեկնել Իսպանիա։
Արդյունքում՝ UEFA-ն «Քարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել։
Այսպիսով՝ «Վիլյառեալը» խմբում գրավել է առաջին հորիզոնականը՝ 16 միավորով, իսկ «Քարաբաղը»՝ վերջին հորիզոնականը՝ 1 միավորով։ Արդյունքում՝ իսպանական ակումբը կշարունակի պայքարը Եվրոպա Լիգայի Փլեյ-օֆֆում։