Հայազգի ֆուտբոլիստ Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Օդեսայի «Չեռնոմորեցի» 2020-2021 թվականների մրցաշրջանի առաջին հատվաշի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։
Ընտրությունը կատարել են երկրպագուները։ Արդյունքում՝ Ավագիմյանին հաջողվել է առաջ անցնել Վիկտոր Լիխովիդկոյից և Արտեմ Կովբասայից։
Նշենք, որ ավելի վաղ հայ կիսապաշտպանը ճանաչվել էր Ուկրաինայի Առաջին Լիգայի՝ կրկին աշնանային հատվաշի լավագույն ֆուտբոլիստ։
https://www.facebook.com/1746119748995432/videos/674512846550591