Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4032614056773039?__cft__%5B0%5D=AZUuPRuWgeqrk8KNK63UPaAex7gDoMVzl9QmuOkTsLKsWzyXbeuljm34xj_j4G9_ezOPasPhce9xtNBqRviXrB5d8pvTl_182EaXziNiSHhEyFxZ3fhRXw1d1mRFTwRFGglvprGJHKUyWtH3TBMFVLPl&__tn__=%2CO%2CP-R