fbpx
Սպորտ

Չէինք կարող ավելի վատ խաղալ, սա անսպասելի էր․ Պիրլո

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում 2-0 հաշվով պարտություն կրեց։

Հանդիպումից հետո խաղի մասին խոսել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն։

«Խաղի հենց սկզբից մեր տրամադրվածությունը ճիշտ չէր: Գործը դժվարանում է, երբ դու չունես մենապայքարներում հաղթելու վճռականություն:

Թիմը պարզապես դուրս չէր եկել խաղադաշտ: Մենք շատ զգուշավոր էինք, վախենում էինք «Ինտերի» հարձակողական խաղից, այդ պատճառով մտքերով միայն կենտրոնացած էինք պաշտպանության վրա և մրցակցին թույլ տվեցինք տիրել նախաձեռնությանը: Չէինք կարող խաղալ ավելի վատ:

Սա անսպասելի էր, սակայն մենք պետք է բարձրացնենք մեր գլուխները և պատրաստվենք «Նապոլիի» դեմ Սուպերգավաթի հանդիպմանը: Մեր ամբիցիաներն անփոփոխ են:

Դա սխալ էր ուժեղ մրցակցի դեմ, նման բան լինում է, սակայն ինձ հիասթափեցնում է մեր վերաբերմունքը: «Յուվենտուսի» պես ակումբը պետք է դաշտ դուրս գա հստակ վստահությամբ ու ամբիցիաներով», – Պիրլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ