fbpx
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

Իրանական mehrnews կայքի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի:

«Մտադիր եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են»,- ասել է Զարիֆը:

Զարիֆը հավելել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուի հետ:

«Մտադիր եմ այցելել երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնենք ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատենք»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ