Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։
Այս մասին հայտնում է Pars Today-ը։
Նա հանդիպում է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկելու են Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված հարցեր։
Հիշեցնենք, որ Զարիֆը տարածաշրջանային այց է մեկնարկել, որի առաջին կանգառը Ադրբեջանն էր։ Զարիֆը դեռևս պետք է այցելի նաև Հայաստան, Վրաստան ու Թուրքիա։
