Հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջից։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 157 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
https://www.facebook.com/NKR.MOH/posts/2802000560073167?__cft__%5B0%5D=AZUO4lt0OfEGWgxnONqmd8iuwu-QrCwFzjPRDjp6Fycp8SAgs-4dLZQ7wxOVxvaobOZxJtsedb0HdFs1VzbJ3z87lMTRNY5bX0TD9u-jwh3rdxy2Uwf47174Mj8WxNL09pBJwA84HRaB5vFFNDqnThQE&__tn__=%2CO%2CP-R