Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից հետո Ռուսաստանում բողոքի ակցիաները շարունակվում են։
Այսօր՝ հունվարի 31-ին, ցույցեր են տեղի ունենում ՌԴ-ի մի շարք հատվածներում։
Խաբարովսկում բողոքի ակցիայի մասնակիցներից 13 հոգի բերման է ենթարկվել։ Կան նաև բերման ենթարկվածներ Պետրոպավլովսկ-Կամչատսկ, Վլադիվոստոկ և Բլագովեշենսկ քաղաքներում։
Հիշեցնենք, որ Նավալնին բերման էր ենթարկվել հունվարի 17-ին՝ Ռուսաստան վերադառնալիս՝ հենց օդանավակայանի անձնագրային բաժնում։