Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 18,359 նոր դեպք է հայտնաբերվել, երկու օրվա ընթացքում մահացել է 485 մարդ:
Ապաքինվել և դուրս է գրվել 3 միլիոն 300,004 պացիենտ, այդ թվում՝ 20,040 մարդ վերջին օրվա ընթացքում:
Ռուսաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 3 միլիոն 850 439 մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 26,07 միլիոն, Հնդկաստանում՝ 10,74 միլիոն, Բրազիլիայում՝ 9,17 միլիոն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 3,80 միլիոն վարակակիր:
Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ից: