fbpx
Արցախ

Մոտ 2,4 հազար մարդ օգնության համար դիմել է ԼՂ-ում քաղաքացիների ընդունելության կետ

«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է, որ Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու համար:

Նրանց որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին։

Օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ «թեժ գիծ» հեռախոսով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ