ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր ԱԺ-ում ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծն ու խոսեց դրանով նախատեսվող նորամուծություններից։
Բադասյանը հայտնեց, որ նորամուծություն են վերդիկտի ու դատավճռի փուլերը։ Վերդիկտի փուլում որոշվում է անձի մեղավորության հարցը, իսկ դատավճռի փուլում՝ պատժատեսակն ու այլ հարցերը։
Նախարարն ասաց, որ տարանջատումը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը։
Բադասյանն անդրադարձավ նաև մեկ այլ նորամուծության՝ համագործակցության վարույթին։ Դրա միջոցով անձը կկարողանա համագործակցել Դատախազության հետ՝ բացահայտելով նոր հանցանք, ու ստանալով ավելի մեղմ պատժատեսակ, պայմանական ազատում կամ առհասարակ ազատում պատժից։