fbpx
Առողջապահություն

145 նոր դեպք, 73 ապաքինված ու 1 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169167 դեպք, որոնցից 161015-ն` առողջացած, 3141-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2703 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 791 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4220 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 681838 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ