Այսօր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը տոնում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։
ՀՖՖ-ն շնորհավորել է մարզիկին։
Ոսկանյանը «Փյունիկի» սան է։ Ազգային հավաքական հրավիրվել է 2012 թվականին ու իր առաջին հանդիպումն անցկացրել այդ տարվա նոյեմբերին՝ Լիտվային դեմ խաղում։
Ստորև ներկայացնում ենք հավաքականում Ոսկանյանի նորամուտի խաղից որոշ կադրեր ներկայացնող տեսանյութ։