Մշակույթ
14:00 22/02/2021

Միջոցառում UNESCO-ում՝ Մայրենի լեզվի օրվան նվիրված․ մասնակցել է նաև Հայաստանը

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի UNESCO-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի UNESCO-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել UNESCO-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, UNESCO-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև UNESCO-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի նախագահ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանը, ով կարևորել է մայրենի լեզվի տեղն ու դերը և կենսունակության ապահովումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործընթացներում։

Նշենք, որ 2019 թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» մշակութային արժեքը գրանցվել է UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ