Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․
«Փետրվարի 23-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3032 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 դեպք: Կատարվել է 20 480 թեստավորում:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»:
https://www.facebook.com/NKR.MOH/posts/2821037974836092?__cft__%5B0%5D=AZVYjBm2wZgEnzc9hh8sRWU2BY-v8G6CIVTQmUTdvI36Uo6k4dFGtNlOP4b4aGM3FdX254u8qLd7gqMzduBr5-g-Yfiqh3DZqY7T0yJVc96SYxe5rOXqPOwXIQ-d09Fd4c9aQM1Xd7GN7AWLEvk1l0ma&__tn__=%2CO%2CP-R