Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
«Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ճանապարհները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող և բազմաթիվ այլ օրակարգային հարցեր»,- գրել է ԱԺ պատգամավորը: