fbpx
Արցախ

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը այցելել են Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այցելել է Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՝ ծանոթանալու հաստատության գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին:

«Քննարկել ենք որակյալ ծառայությունների ապահովմանը, աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ անելիքները։
Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ՝ շրջել ենք պրոթեզարանի բաժիններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Վերահաստատել ենք՝ պրոթեզավորման գործընթացի միջազգային չափորոշիչներին համապատասխան կազմակերպումը, դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը մեր գերատեսչությունների առաջնահերթություններից են»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ