ՌԴ Արևելյան ռազմական շրջանից հայտնել են, որ ավելի քան 12,000 զինծառայողներ են ներգրավվել զորավարժություններին, որոնցում կմշակվի զորքերի խմբավորումների կիրառումը Ռուսաստանի արևելքում անվտանգության ապահովման համար:
«Ընդհանուր բանակային զորավիավորումները, որոնք տեղակայված են Անդրբայկալյան և Մերձամուրյան շրջաններում, գործնական վարժությունների ժամանակ կցուցադրեն իրենց գիտելիքներն ու ունակությունները Ռուսաստանի արևելքում ռազմական անվտանգության ապահովման հարցում»,- տեղեկացրել են ռազմական շրջանից:
Նշվում է, որ մի քանի զորավարժարաններում նախատեսված է զորամիավորումների պաշտպանական և հարձակողական գործողությունների մի շարք գործնական մշակումներ իրականացնել:
Այս մասին տեղեկանում ենք INTERFAX.RU-ից։