Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» 10 տարի անցկացնելուց հետո կարող է լքել ակումբը։
Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական միանգամից 2 գրանդներ՝ «Ինտերն» ու «Յուվենտուսը»։
Ըստ աղբյուրի՝ Ագուերոն նույնպես ցանկություն է հայտնել հեռանալ անգլիական ակումբի այս մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա ու ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը (2021 թվականի հունիսի 30):