fbpx
Հասարակություն

Պատերազմում հաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի ընդունող գործատուները կխրախուսվեն

Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի ընդունող գործատուները կստանան պետական աջակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Աջակցությունը կտրամադրվի աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով՝ եռամսյակում առավելագույնը 100 հազար դրամ, իսկ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև միանվագ մինչև 500 հազար դրամ՝ աշխատատեղի հարմարեցման նպատակով։

Միջոցառումից օգտվելու համար գործատուն դիմումը պետք է ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը. դիմումի ձևը պատրաստ կլինի ապրիլի 15-ից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ