ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները։
«Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները սկսվել են», – ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Ստամբուլում ընթանում է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որտեղ նախագահում են երկու նախագահները: