Աշխարհ

Մեկնարկել են Էրդողանի և Զելենսկիի բանակցությունները

ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները։

«Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները սկսվել են», – ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:

Ստամբուլում ընթանում է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որտեղ նախագահում են երկու նախագահները:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ