«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կպատժվի Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» դեմ խաղում (3-1) իր պահվածքի համար։
Ֆուտբոլիստը ուղիղ կարմիր քարտ էր ստացել 60-րդ րոպեին այն բանից հետո, երբ ինչ-որ բան էր ասել մրցավար Ֆաբիո Մարեսկեին։
Զլատանը «մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար, որը պարունակել է անհարգալից տոնով քննադատություն» որակազրկվել է 1 խաղով ու տուգանվել 5 հազար եվրոյով։ Այս մասին տեղեկացնում է Ա Սերիայի կայքը:
Այս կերպ, Իբրահիմովիչը չի օգնի «Միլանին» առաջնության մյուս տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում։