fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրեց թուրքական գործակալ լինելու մեջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի որոշ պնդումների, որոնք վերջինս արել էր իր հարցազրույցներից մեկում։

Փաշինյանը մեջբերելով Քոչարյանի հետևյալ պնդումը․ «Եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենն, ինչ արվել է», հակադարձեց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և եթե 97-98 թվականներին Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս»։

Ապա ավելացրեց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանի Խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին Խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին ու Հայաստանը արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Այո, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահոված լիներ թուրքական գործակալների կողմից»։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի դրությամբ ԱԱԾ (այն ժամանակ՝ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության) տնօրենը Սերժ Սարգսյանն էր։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

https://www.facebook.com/azatutyun/posts/4350265658352111?__cft__%5B0%5D=AZVmB6Jpls_Z07a8T7Le0S-IHdl14HVVJnHjTP1Tj-wK3g8Bd9G9bMngoSIZB_5jl2Ei3gnkVuk6na4KZdy3gTDDTWL37VSDJroWCdVpw9d5ECQSmJZ6rsUhkiDZPKtGakvGiuLQMjXHGsbmzlIQKkvrF0Pbe5ZsNKotvyNWtW9l3g&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ