fbpx
Սպորտ

Մալխաս Ամոյանն ու Գևորգ Ղարիբյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկեցին հաղթանակով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից ու ժամանակից շուտ 13-5 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլիին: Ի դեպ, գոտեմարտի ընթացքում Գևորգը պարտվում էր 0-5 հաշվով: 1/4 եզրափակչում Ղարիբյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռազվան Առնաուտը:

Հաղթանակով մեկնարկեց նաև72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց խորվաթ Ալեն Ֆոդորին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Կիսաեզրափակչի ուղեգիրը Մալխասը կվիճարկի Եվտուշենկո-Կորաբաու զույգի հաղթողի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ