fbpx
Տնտեսություն

Հայաստանում կթույլատրվի տեխնիկական կանեփի արտադրությունը․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսեց արդյունաբերական կանեփի մշակության մասին, որը նապատեսվում է թույլատրել Հայաստանում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով։

Նա ասաց, որ կանեփի այս տեսակը բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում, օրինակ՝ տեքստիլ արտադրություն, կահույքի արտադրություն, ավտոմոբիլային արտադրություն և այլն։

Ավինյանը նշեց, որ հատուկ լիցենզավորմամբ թույլատրվելու է արդյունաբերական կանեփի արտադրությունը, մշակումն ու վերամշակումը, ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը։

Փոխվարչապետի խոսքով՝ կանեփի այդ տեսակը չի կարող օգտագործվել որպես թմրամիջոց ու արտադրության գործընթացը ենթադրում է ոստիկանական հսկողություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ