fbpx
Արցախ

Ասկերանից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում 10 առանձնատան հիմք է դրվել

ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից հայտնում են, որ տեղահանվածների համար Արցախում կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել:

Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատան բետոնային հիմք: Ընդհանուր առմամբ, կառուցվում է 170 առանձնատուն։

Ըստ նախագծի՝ Ասկերանի թվով 4 գյուղից տեղահանված բնակչության համար կառուցվող նոր բնակավայրը կունենա նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու՝ համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ:

Նախատեսվում են ամբողջությամբ շահագործման հանձնվել մինչև 2022թ. տարեվերջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ