fbpx
Հասարակություն

Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերը պարբերաբար հանդիպում են

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը նշել է, որ այսօր չի կարելի ասել՝ ռազմաքաղաքական վիճակը հանգիստ է ու ռիսկեր չի պարունակում: Նա հավելել է՝ քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող է անհանգստություն լինել:

«Ամբողջ բնագծով դիրքավորված են երկու կողմի զորքերը. այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված ոնց եղել են, կան: Վիճակի հանդարտեցումից հետո պետք է այդ հարցը քննարկման առարկա դարձնել, մոտենալ դելիմիտացիային, դեմարկացիային»,- ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են նաև գերիների վերադարձի շուրջ տեղի ունեցող գործընթացներով:

Մելքոնյանը տեղեկացրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների միջև հանդիպումները պարբերաբար արվում են՝ գերիների հարցերին լուծում տալու համար: Հարցին՝ վերջին անգամ երբ են հանդիպել, նա տեղեկացրել է՝ հավանաբար մեկ ամիս առաջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ