fbpx
Քաղաքականություն

Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ հայտ ներկայացնել իշխանության համար․ Քոչարյան

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը:

Ելույթի սկզբում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այսօր դաշինքի ձևավորման մեկնարկն են տալիս:

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում էր կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ