Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220927 դեպք, որոնցից 208899-ն` առողջացած, 4333-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` երեկ կատարվել է 2377 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք: Ունենք 445 առողջացած և 10 մահվան դեպք։
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1039050 թեստավորում: