fbpx
Քաղաքականություն

Պեսկովը դժվարացել է պատասխանել՝ արդյոք ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի կողմնակից է։

«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են: Մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի վճռական կողմնակից է: Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հարցին, թե ստացել է արդյոք ՌԴ նախագահը Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել: «Ես ձեզ հաստատ չեմ կարող ասել, բայց այս բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի գործակալությունից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ