ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայի Միչոական նահանգում բեռնատարի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել։
Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարո վարչական շրջանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, ովքեր հաստատել են, որ փոխադրամիջոցում տղամարդկանց և մի կնոջ դի կա, հրազենային վնասվածքներով: Զոհերի ինքնությունը հայտնի չէ: