fbpx
Սպորտ

Լուիսը ֆուտբոլում հաղթել է ամեն ինչին․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է պաշտպան Դավիդ Լուիսի՝ ակումբից հեռանալու որոշումը։

Մարզիչը ասել է, որ Լուիսը ֆուտբոլում հաղթել է ամեն ինչին։

«Նա իր խաղային ու մարդկային որակներով արժանացել է նման որոշում կայացնելու իրավունքին։ Ինձ համար պատիվ էր նրա հետ աշխատելը։ Կարծում եմ՝ մենք գերազանց լեզու ենք գտել իրար հետ։ Մենք շատ ենք գնահատում նրա ներդրումը։

Նրան իր կարիերայի հաջորդ փուլում հաջողություն եմ մաղթում։ Վստահ եմ, որ նա առջևում դեռ երկար տարիների ելույթներ ունի»,-ասել է  Արտետան։

Այս մասին հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ