DarkSide անվանումով հաքերային խմբավորումը «կողոպտել» է 74 ընկերություն։
Խմբավորումը սպառնալիքի ներքո ընկերություններից կորզել է կրիպտոարժույթ՝ բիթքոյնների ձևով։
Այս մասին հայտնում է CNBC-ն։
Նշվում է, որ խմբավորումն իր «զոհերից» ստացել է ընդհանուր առմամբ 90 միլիոն դոլար։