ԱՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները
4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքերը կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։
Կկառուցվի խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։