Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին։
Էրդողանը, հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»:
«Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք է ողջ աշխարհը իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ է մտել իսրայելա-պաղեստինյան զինված բախումները դադարեցնելու մասին հայտարարությունը։